Արմեն Աշոտյանի «Ինձ խոստացիր» երգի տեսահոլովակը համացանցում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի«Ինձ խոստացիր» երգի տեսահոլովակը պատրաստ է. այն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն իր ֆեյսբուքյան էջում տարածել է տեսահոլովակը՝ նշելով. «Ահա և անակնկալը` ինձ և ձեզ համար` Հայկոյի կատարմամբ արդեն սիրված դարձած երգի տեսահոլովակը ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի կողմից: Շատ շնորհակալ եմ»:

Երգը յուրահատուկ նվեր է հայ կանանց և աղջիկներին: Հիշվող, պարզ, բայց ոչ պարզունակ, զգացմունք արթնացնող երգ. այսպես է իր ստեղծագործությունը բնորոշում ԿԳ նախարարը:

«Հայկոն և՛սիրված, ճանաչված երգիչ է, և՛ միաժամանակ ինձ մտերիմ ընկեր: Ուստի կրկնակի եռանդ է գործադրվել, որպեսզի այդ երգը կատարվի այնպես, որ հասանելի լինի յուրաքանչյուր մարդու զգացմունքներին: Արդինի ստուդիայում բարձրակարգ պրոֆեսիոնալներ են աշխատում, և Արման Սահակյանի պրոդյուսերությամբ ստացվեց նաև համախմբել բոլորի ստեղծագործական ներուժը: Ես էլ իմ համեստ աշխատանքով փորձեցի օգնել, որպեսզի ստեղծվի հիշվող, գուցե պարզ, բայց ոչ պարզունակ, յուրաքանչյուրի սրտում ինչ-որ հետք, հիշողություն, զգացմունք արթնացնող երգ: Ուզում եմ հատուկ շեշտել, որ երգը էստրադային է, հետևաբար իրենց գեղարվեստական առումով ո՛չ խոսքը, ո՛չ երաժշտությունը չեն հավակնում լինել բարձրարժեք, բայց, այնուհանդերձ, բավականին անկեղծ եմ եղել ստեղծագործելիս»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր Արմեն Աշոտյանը:

Հայերեն

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա

ՏԿԵ նախարարը գործուղվել է Իրան. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին

Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Վրաստանի հանգստավայրերից մեկում ծովում տղամարդ է խեղդվել

Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող քաղաքացուն