Բրեդ Փիթը նկարահանվելու Է «Պատերազմի մեքենան» երգիծական հակապատերազմական ֆիլմում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հանրաճանաչ դերասան Բրեդ Փիթը նկարահանվելու Է «Պատերազմի մեքենան» երգիծական հակապատերազմական ֆիլմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Netflix կինոընկերությունը:

Նա ձեռք Է բերել իր ցանցերով կինոնկարը ցուցադրելու իրավունքը: Ֆիլմը հիմնված Է ամերիկացի հայտնի լրագրող Մայքլ Հասթինգսի «Կեղծարարները. Աֆղանստանում ամերիկյան պատերազմի վայրագ եւ սարսափազդու պատմությունը» (The Wild and Terrifying Inside Story of America’s War in Afghanistan) ստեղծագործության վրա, ով 2013 թվականին ավտոմեքենայի վթարից ողբերգական մահով զոհվել Է Լոս Անջելեսում: 33-ամյա հեղինակի մահվան հանգամանքները մինչ այժմ բազմաթիվ հարցեր են առաջացնում:

Ինչպես հաղորդում են Հոլիվուդի ներկայացուցիչները, Բրեդ Փիթը ձեռք Է բերել գրքի Էկրանավորման իրավունքը եւ նախագծի պրոդյուսերն Է: Այժմ մեդիական ցանցերով կինոնկարի ցուցադրման իրավունքն ստացել Է ԱՄՆ-ի առավել խոշոր ընկերություններից մեկը՝ այս սեկտորում գործող Netflix-ը:

«Ընդ որում արվելու Է նաեւ ֆիլմի կրկնօրինակը՝ Էքսկլյուզիվ կինոթատրոններում ցուցադրելու համար»,-հունիսի 8-ին նշել Է Variety հանդեսը:

Կինոնկարի ռեժիսորը 42-ամյա ավստրալացի Դեւիդ Միշոն Է: Նա լայն ճանաչում Է ստացել 2010 թվականին «Կենդանիների թագավորությունը» ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո:

«Պատերազմի մեքենան» ֆիլմը պատմում Է այն մասին, թե ինչպես են տարբեր մակարդակներով որոշումներ ընդունվում ժամանակակից պատերազմում,-հայտարարել Է Netflix-ի ղեկավարներից մեկը՝ Թեդ Սարանդոսը:-Փրեդ Փիթը եւ Դեւիդ Միշոն հիանալի ստեղծագործական դուետ են»:

Հոլիվուդում առկա տեղեկատվության համաձայն՝ Բրեդ Փիթը խաղալու Է ամերիկացի գեներալի դերը, որի կերպարը հիմնված Է Աֆղանստանում Անվտանգությանն աջակցման միջազգային ուժերի նախկին հրամանատար 4-աստղանի գեներալ Սթենլի Մակքրիսթալի անձի վրա:

Մակքրիսթալը 2010 թվականին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից պաշտոնաթող Է արվել այն բանից հետո, երբ զոհված լրագրող Մայքլ Հասթինգսը Rolling Stone հանդեսում տպագրեց նրա սկանդալային հարցազրույցը: Դրանում գեներալը եւ նրա շրջապատը քննադատաբար Էին արտահայտվել ԱՄՆ-ի մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչների, ներառյալ փոխնախագահ Ջո Բայդենի մասին՝ նրանց մեղադրելով Աֆղանստանում ձախողված քաղաքականության մեջ, հաղորդել Է ՏԱԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Հայերեն Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար