ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում ապրող երկրպագուները վաճառքների առաջին փուլում ձեռք են բերել 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի շուրջ 1,6 մլն տոմս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է մրցումների պաշտոնական կայքը:
Վաճառքների մեկնարկը տեղի Է ունեցել ապրիլին, տոմսերի տերերը որոշվում են վիճակախաղի միջոցով: Հունիսի 9-ին հայտնի կդառնան վաճառքների առաջին փուլում վիճակախաղի հաղթողները. նրանք համապատասխան ծանուցումը կստանան Էլեկտրոնային փոստով:
Բրազիլիայի բնակիչները գրեթե 1,6 մլն տոմս են գնել, ինչը կազմում Է այս երկրի երկրպագուների համար նախատեսված տոմսերի ընդհանուր թվի շուրջ 35 տոկոսը: Ընդամենը բրազիլացիները կկարողանան ձեռք բերել շուրջ 4,5 մլն տոմս:
Նաեւ հաղորդվում Է, որ տոմսերը վաճառվել են 121 մրցումների համար՝ 694-ից, ներառյալ Խաղերի բացման եւ փակման արարողությունները, տղամարդկանց ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչը, ինչպես նաեւ վոլեյբոլի՝ տղամարդկանց եւ կանանց եզրափակիչները:
Վաճառքների առաջին փուլից հետո բրազիլացի երկրպագուների շրջանում առավել մեծ պահանջարկ են վայելում ֆուտբոլի, թեթեւ ատլետիկայի, վոլեյբոլի, բասկետբոլի եւ հանդբոլի տոմսերը:
Վաճառքների երկրորդ փուլը կսկսվի հուլիսի 1-ին: Վիճակախաղում առավելությունը կտրվի նրանց, ովքեր չեն կարողացել տոմսեր գնել առաջին փուլի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: