Հասարակական

Հայկական «Shadowmatic» բջջային խաղն Apple Design մրցանակ է ստացել

1 րոպեի ընթերցում

Հայկական «Shadowmatic» բջջային խաղն Apple Design մրցանակ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Shadowmatic» բջջային խաղն արժանացել է Apple Design մրցանակին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, «Shadowmatic»-ի ֆեյսբուքյան էջում հայտնվել է նման գրառում. «Անհավատալի է: Apple Design մրցանակ…Մեծ շնորհակալություն նրանց, ովքեր խաղում են «Shadowmatic», ովքեր մեզ հետ են առաջին իսկ օրվանից: Սա անհավանական պահ է մեր թիմի համար»:

Սան Ֆրանցիսկոյում հունիսի 8-12-ին անցկացվում է Apple ընկերության օպերացիոն համակարգերով աշխատող ծրագրավորողների համաշխարհային համաժողովը: Համաժողովի մասնակիցների թվում կան նաև հայ ծրագրավորողներ: Այն մեկտեղել է ծրագրավորողների աշխարհի տարբեր երկրներից, ովքեր հավաքվել են քննարկելու IOS-ի և OS X-ի ապագային վերաբերող հարցեր: Համաժողովին մասնակցում են 1000-ից ավելի Apple-ի ինժեներներ, տեղի կունենան 100 տեխնիկական սեսիաներ, գործնական դասընթացներ ևApple Design մրցանակաբաշխությունը: Գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ուղղությունների ուսանողներն ու մասնագետները համաժողովին կարողանում են մասնակցել հատուկ այդ նպատակի համար հատկացված թոշակի շնորհիվ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում