Շոու բիզնես

Ջիլիան Անդերսոնը ցուցադրել Է Դանա Սքալիի նոր սանրվածքը

1 րոպեի ընթերցում

Ջիլիան Անդերսոնը ցուցադրել Է Դանա Սքալիի նոր սանրվածքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Ջիլիան Անդերսոնը Twitter-ում հրապարակել Է «Գաղտնի նյութեր» սերիալի հերոսուհի Դանա Սքալիի կերպարում իր նոր սանրվածքի լուսանկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անդերսոնը սոցցանցում զետեղել Է սելֆի՝ դեմքը լիովին ծածկելով հեռախոսով: Սակայն լուսանկարում երեւում Է սանրվածքը. դերասանուհու մազերը շիկակարմիր են ներկել գործակալ Սքալիի դերի համար: Վերջին ժամանակներս Անդերսոնը շիկահեր Էր:

«Գաղտնի նյութեր» սերիալի շարունակությունը, որտեղ կնկարահանվեն Դեւիդ Դուխովնին եւ Ջիլիան Անդերսոնը, Էկրաններ կբարձրանա 2016 թվականի հունվարի 24-ին:

«Գաղտնի նյութերն» ամենաերկարատեւ նախագծերից մեկն Է հեռուստատեսությունում: Դրա գանձանակում կան բազմաթիվ հեղինակավոր հեռուստատեսային պարգեւներ, այդ թվում՝ ավելի քան 20 «Էմիի» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում