Շոու բիզնես

Թոմ Քրուզը շնչառությունը վեց րոպե պահել Է «Առաքելությունն անիրագործելի Է 5»-ի նկարահանումների ժամանակ

1 րոպեի ընթերցում

Թոմ Քրուզը շնչառությունը վեց րոպե պահել Է «Առաքելությունն անիրագործելի Է 5»-ի նկարահանումների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Թոմ Քրուզը շնչառությունը վեց րոպե պահել Է «Առաքելությունն անիրագործելի Է» լրտեսական մարտաֆիլմի հինգերորդ սերիայի տեսարաններից մեկի նկարահանումների համար: Այդ արդյունքին հասնելու նպատակով նա մի քանի շաբաթ անմիջականորեն նկարահանման հարթակում մարզվել Է պրոֆեսիոնալ ջրասուզակի հսկողությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով USA Today-ին: Կինոնկարի պրեմիերան նախատեսված Է 2015 թվականի հուլիսի 31-ին:

Նոր ֆիլմը պարունակում Է տեսարաններ, որտեղ դերասանն ստիպված Է երկար ժամանակ գտնվել ջրի տակ: Քրուզը գերադասել Է դրանց մասնակցել անձամբ՝ չդիմելով սուզորդ-կասկադյորների օգնությանը:

Նա նշել Է, որ միշտ երազել Է նման մի բան անել: «Ես նախկինում Էլ եմ նկարահանվել ջրի տակ: Բայց այս դեպքում մենք ցանկացել ենք ստորջրյա դրվագն ստեղծել առանց ընդհատումների եւ մոնտաժի: Այսպիսով, այդ տեսարանն իրոք հետաքրքրական Է ստացվել»,- հայտնել Է դերասանը:

«Առաքելությունն անիրագործելի Է» ֆիլմաշարի նախորդ չորս կինոնկարները համաշխարհային վարձույթում հավաքել են ավելի քան 2 միլիարդ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում