Շոու բիզնես

Քեյթ Մոսին ինքնաթիռից հեռացրել են անպարկեշտ պահվածքի համար

1 րոպեի ընթերցում

Քեյթ Մոսին ինքնաթիռից հեռացրել են անպարկեշտ պահվածքի համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ֆոտոմոդել եւ երգչուհի Քեյթ Մոսը հայտնվել Է ոստիկանությունում Easyjet ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած պատահարից հետո, ինքնաթիռ, որը Թուրքիայի Բոդրում առողջարանային քաղաքից թռչում Էր Լոնդոնի Լութոն օդանավակայան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես պնդում են Բեդֆորդշիրի կոմսության ոստիկանությունում, վերջինիս աշխատակիցներին կանչել են ինքնաթիռի մոտ՝ կատաղության հասած ուղեւորուհուն տանելու համար:

Ըստ որում 41-ամյա մոդելի պահվածքի համար ոչ մի կարգի գրավոր գանգատ ոստիկանությունում չի ստացվել:

Easyjet-ի մամուլի ծառայությունն հատկապես ընդգծել Է, որ ավիաընկերությունը մտադիր չԷ հանդուրժել անպարկեշտ արարքներ իր չվերթերում եւ միշտ Էլ իշխանություններին տեղյակ կպահի, եթե ինքնաթիռում սկանդալ տեղի ունենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում