Հասարակական

Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև համագործակցության շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում