Շոու բիզնես

Բրյուս Ուիլիսը նկարահանվել Է չինական մարտաֆիլմում

1 րոպեի ընթերցում

 Բրյուս Ուիլիսը նկարահանվել Է չինական մարտաֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Բրյուս Ուիլիսը համաձայնել Է նկարահանվել «Ռմբակոծում» անվանումով չինական մարտաֆիլմում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Ֆիլմը պատմում Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չինաստանի Չունցին քաղաքի վրա ճապոնական օդային գրոհի մասին:

Կինոնկարի ռեժիսոր Սյաո Ֆենգն արդեն նկարահանել Է Ուիլիսի մասնակցությամբ հանգուցային տեսարանները, որն ավիահրահանգչի դեր Է կատարում: Նկարահանումները տեղի են ունեցել Չինաստանի արեւելքի Չժեցզյանի նահանգում: Բացի հոլիվուդյան աստղից, ֆիլմում խաղում են Ասիայում հայտնի դերասաններ. Սոն Սին Հոնը, Նիկոլաս Սեն, Ուիլյամ Չենը եւ Լյու Ին:

Պատերազմական դրամայի բյուջեն, որն Էկրաններ կբարձրանա 3D ձեւաչափով, կազմում Է 56 միլիոն դոլար: Ֆիլմի պրեմիերան պլանավորված Է 2016 թվականին:

Լուսանկարը AFP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում