ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի փոպ-կատարող Ջասթին Բիբերն իրեն մեղավոր Է ճանաչել ավտոմեքենայի անզգույշ վարման եւ իր հրահրած ճանապարհատրանսպորտային պատահարի մյուս մասնակիցների հետ դրան հաջորդած կռվի համար, որը տեղի Է ունեցել 2014 թվականի օգոստոսին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 4-ին այս մասին հայտնել Է երգչի փաստաբան Սեթ Վայնշտեյնը:
Փոպ կատարողի մասնակցությամբ միջադեպը տեղի Է ունեցել Ստետֆորդ քաղաքի (Օնտարիոյի նահանգ) ճանապարհներից մեկում, քաղաք, որտեղ մեծացել Է 21-ամյա Բիբերը: Այն ժամանակ ուշ գիշերով նրա ավտոմոբիլը բախվել Է մինիվենի եւ կվադրոցիկլի: Դրան հաջորդել Է ծեծկռտուքը, որի մասնակիցներ են դարձել, ինչպես հետեւում Է ոստիկանական արձանագրությունից, երգիչն ինքը, կվադրոցիկլի վարորդը եւ մինիվենի ուղեւորը:
Ըստ Վայնշտեյնի, որի խոսքը մեջբերել Է CTV հեռուստաալիքը, Բիբերի կողմից իր մեղքը խոստովանելուց հետո նրանից հանվել են ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների վրա հարձակման մեղադրանքները, իսկ ավտոմոբիլն անզգույշ վարելու համար նա կվճարի 750 կանադական դոլարի (600 ամերիկյան դոլարի) չափով տուգանք: Այլ մանրամասնություններ չեն նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: