ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեփն ստորագրել Է տղամարդու օծանելիքի գովազդի՝ իր ստեղծագործական կարիերայում առաջին պարտավորագիրը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կալիֆոռնիայի զանգվածային լրատվամիջոցներին, Դեփը կդառնա Ֆրանսիայի Christian Dior դիզայներական տան գովազդային արշավի դեմքը:
«Առայժմ հայտնի չԷ, թե հատկապես որ օծանելիքը եւ օդեկոլոնը կասոցիացվեն Ջոնի Դեփի հետ,- նշել Է ABC հեռուստաալիքը:- Սակայն դերասանի լուսանկարը, որը կուղեկցի դրանք, արդեն նեկայացվել Է Dior-ի կողմից:
Գործարար շրջանների համաձայն՝ «Դեփի նկարով» օծանելիքն ստեղծել Է հայտնի պարֆյումեր Ֆրանսուա Դեմաշին, եւ դա նրա առաջին աշխատանքն Է վերջին 10 տարվա ընթացքում:
Ինչպես նշել Է CBS հեռուստաալիքը, օծանելիքը շուկայում կհայտնվի սեպտեմբերի 1-ին՝ «Սեւ պատարագ» (Black Mass) ֆիլմի համաշխարհային վարձույթ դուրս գալու հետ միաժամանակ, որտեղ Դեփը խաղում Է գլխավոր դերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: