ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը լուսանկար Է ցուցադրել «Սոված խաղեր» եռերգության եզրափակիչ ժապավենի՝ «Ճայ-ծաղրասարյակ: Մաս 2» ֆիլմի նկարահանումներից: Նա լուսանկարը զետեղել Է Facebook-ի իր Էջում: Կինոնկարի ցուցադրությունը նախատեսված Է 2015 թվականի նոյեմբերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լուսանկարում պատկերված են Լոուրենսն ինքը, որը կատարում Է Քիթնիս Էվերդինի դերը, եւ նրա զուգընկերը՝ Լիամ Հեմսվորտը, որն Էկրանին մարմնավորել Է Գեյլ Հոթոռնի կերպարը: Հետին պլանում երեւում են եւս երկու դերասաններ՝ Սեմ Քլաֆլինը (Ֆինիկ Օդեյր) եւ Էվան Ռոսը (Մեսալա): Հերոսուհու հագին Ճայ-ծաղրասարյակի, որն, ըստ սյուժեի՝ խորհրդանշում Է գործող իշխանության դեմ դիմադրության շարժումը, սեւ կոստյում Է, նա ձեռքին աղեղ Է բռնել:
Կինոպատումի վերջին ֆիլմը կցուցադրի գլխավոր անտագոնիստների՝ նախագահ Սնոուի եւ նրա դաշինակիցների դեմ ապստամբ հերոսների եզրափակիչ ճակատամարտը:
«Սոված խաղեր» կինոեռերգությունը հիմնված Է ամերիկացի կին գրող Սյուզեն Քոլինզի համանուն գրքաշարի վրա, որը լույս Է տեսել 2008 – 2010 թվականներին եւ դարձել միջազգային բեսթսելեր: