Շոու բիզնես

Հայաստանի ներկայացուցիչները «Discovery 2015» երգի մրցույթից վերադարձել են երկու մրցանակով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներկայացուցիչները «Discovery 2015» երգի մրցույթից վերադարձել են երկու մրցանակով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված «Discovery 2015» երգի մրցույթում Հայաստանը երկու մրցանակի է արժանացել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին CANTUS պրոդյուսերական կենտրոնից, երկարատև դադարից հետո այս տարի մեր երկիրը ներկայացրել են երիտասարդ արտիստներ Տաթև Ղուկասյանն ու Ալեքսանդր Հակոբյանը:

Միջազգային ժյուրիի որոշմամբ` Հայաստանին շնորհվել են երկու մրցանակներ` Ալեքսանդր Պլատոն արժանացել է մրցույթի հատուկ` «Ամենագրավիչ երգիչ» մրցանակին, իսկ Տաթև Ամիրյանը` «Լավագույն կանացի ձայն» պարգևին: Նրանք նաև ստացել են հրավերներ մասնակցելու Իսպանիայում և Մալթայում 2016թ. կայանալիք փառատոններին:

Նշենք, որ Տաթև Ղուկասյանը պրոֆեսինալ երաժիշտ է, ով տեղափոխվել է Երևան ՌԴ Արմավիր քաղաքից և ներկայումս ուսանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, տիրապետում է մի շարք գործիքների և ստացել է մի քանի պարգևներ:

Իսկ Ալեքսանդր Պլատոյի գործունեությունը ծավալվել է բազմաթիվ ոլորտներում, քանի որ վերջինս ավարտել է Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, երկար տարիներ դասավանդել է հենց Մայր բուհում, ուսանել է նաև Չեխիայի Կառլի Համալսարանում, մոտ 6 տարի է աշխատում է մարքեթինգի ոլորտում` հայաստանյան բանկերից մեկում և արդեն երկու տարի է զբաղվում է պորֆեսինալ վոկալի դասընթացներով` CANTUS պրոդյուսերական կենտրոնում:

Վառնա քաղաքն արդեն 24-րդ անգամ է հյուրընկալել «Discovery»միջազգային փառատոնը, որին մասնակցել են 18 երկրների ներկայացուցիչներ` Եվրոպայից և Ասիայից, այդ թվում նաև Ռուսաստանից, Իտալիայից, Մալթայից, Իսպանիայից, Բուլղարիայից, Ղազախստանից, Թուրքիայից, Ադրբեջանից: Հայաստանը այս փառատոնի շրջանակներում կազմակերպվող երգի մրցույթին պրոդյուսեր Զառա Պետրոսյանը նախկինում ներկայացրել էր երգիչներ Վարդուհի Վարդանյանին (2000թ.), Լիանային (2001թ.) և Էրիկին (2007թ.), ովքեր արժանացել էին առաջին մրցանակների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում