Շոու բիզնես

Վիեննայում անցկացված «Եվրատեսիլ» մրցույթը դիտել Է գրեթե 200 մլն մարդ

2 րոպեի ընթերցում

Վիեննայում անցկացված «Եվրատեսիլ» մրցույթը դիտել Է գրեթե 200 մլն մարդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որն այս տարի անցկացվել Է Ավստրիայում, ռեկորդային թվով լսարան Է հավաքել՝ 197 միլիոն մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 3-ին հայտնել Է Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ):

Դա սպորտի հետ կապ չունեցող խոշորագույն «հեռուստատեսային իրադարձությունն» Էր աշխարհում: «Մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին Վիեննայից երեք ուղիղ հեռարձակումների ժամանակ հանդիսատեսների թիվը 40 երկրներում հասել Է 197 միլիոնի, ինչը 2 միլիոնով ավելի Է, քան 2014 թվականին»,-նշել Է հեռարձակողների միությունը:

Մրցույթի եզրափակիչի ցուցադրման ժամանակ լսարանի ընդգրկումը հասել Է միջինը 39,6 տոկոսի: Դա երկու անգամ ավելի Է, քան հանդիսատեսների միջին բաժինը հեռուստաալիքների նույն այդ խմբի փրայմ-թայմում (16,4 տոկոս) եւ 6 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա «Եվրատեսիլի» լսարանը:

«Իր 60-րդ տարում «Եվրատեսիլ» երգի մրցույթը կրկին ապացուցեց, որ այն ամբողջ աշխարհում դիտում Է 200 մլն մարդ»,-հայտարարել Է ԵՀՄ-ի գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտենրեն: Իր հետեւում ունենալով 60-ամյա պատմություն՝ «Եվրատեսիլ»-ն առաջվա պես աշխարհում տարբեր տարիքի հանդիսատեսների միավորելու ուժ ունի», արձանագրել Է Դելտենրեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում