ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Էդդի Ռեդմեյնը գլխավոր դերը կխաղա «Ֆանտաստիկական գազաններ» ֆիլմում՝ ըստ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջեկի Ռոուլինգի սցենարի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պաշտոնապես հաղորդել Է Warner Bros ընկերությունը:
Նա կխաղա ականավոր կենդանաբան-մոգ Նյուտ Սկամանդերի դերը, որը դասագիրք Է գրել մոգական կենդանաբանության մասին, որով սովորում են Հոգվարսի կախարդների դպրոցի ուսանողները: Դասագիրքն այդպես Էլ անվանվում Է՝ «Ֆանտաստիկական գազաններ»:
Սա Ջեկի Ռոուլինգի առաջին սցենարական աշխատանքն Է:
Ֆիլմը կնակարահանի բրիտանացի ռեժիսոր Դեյվիդ Եյտսը՝ «Փոթերապատումի» միակ ռեժիսորը, որը նկարահանել Է երեք ֆիլմերը՝ «Հարի Փոթերը եւ Փյունիկի ուխտը» եւ «Հարի Փոթերի եւ մահվան պարգեւների» երկու մասերը:
Եյտսն ասել Է, որ գլխավոր դերակատար Էդդի Ռեդմեյնը «խիզախ դերասան Է, լի նոր գաղափարներով, սրամիտ ու մարդկային»:
Այս տարի ավելի վաղ Ռեդմեյնը դարձել Է «Օսկար», “BAFTA” եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար:
«Ֆանտաստիկական գազանները եւ դրանց բնակության վայրերը» ֆիլմի պրեմիերան պլանավորված Է 2016 թվականի նոյեմբերի 18-ին: