Շոու բիզնես

Ժան Կլոդ Վան Դամին եւ Գլեդիսին հաջողվել Է պահպանել ընտանիքը

1 րոպեի ընթերցում

Ժան Կլոդ Վան Դամին եւ Գլեդիսին հաջողվել Է պահպանել ընտանիքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հանրաճանաչ դերասան Ժան Կլոդ Վան Դամը հայտարարել Է, որ վերականգնել Է հարաբերությունները կնոջ՝ Գլեդիս Պորտուգեզի հետ, եւ իրենք չեն բաժանվելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TMZ ինտերնետ պորտալը:

«Հանրաճանաչ դերասանը տեսագրություն Է ուղարկել, որտեղ մանրամասն ներկայացրել Է իրադրությունը,-նշում Է հրատարակությունը:-Ուղերձի բովանդակությունն այն Է, որ ամուսիններին հաջողվել Է պահպանել ընտանիքը»: Վան Դամի խոսքով՝ «իր ընտանիքը կայուն Է, ինքը առաջվա պես անչափ սիրում Է Գլեդիսին, իսկ իրենց ամուսնությունը շարունակվում Է»:

Այս տարվա մարտին Վան Դամի կինն ամուսնալուծության փաստաթղթեր Էր ներկայացրել Լոս Անջելեսի դատարան: Դրանցում նա որպես իր այդ քայլի պատճառ նշել Էր «անհաղթահարելի տարաձայնությունները»:

Վան Դամը եւ Պորտուգեզը 1992 թվականին արդեն պաշտոնապես ամուսնալուծվել Էին հինգ տարվա ընտանեկան կյանքից հետո: Բայց 1999 թվականին կրկին հարսանիք Էին արել:

Ամուսինները երկու երեխա ունեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում