Գլեն Քովի Հոլոքոստի թանգարանը հյուրընկալել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի նահանգի Գլեն Քովի Հոլոքոստի թանգարանում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ցուցահանդեսը բաղկացած է երկու մասից՝ Հայոց ցեղասպանության լուսանկարչական պատմություններից, ԱՄՆ հումանիտար օգնության մասին պատմող Մերձավոր Արեւելյան նպաստամատույցին նվիրված ցուցադրությունից: Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվելու է նաև Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող ֆիլմը:

«Շատ կարևոր է ունենալ նման ցուցադրություն, քանի որ այն մնալու է մինչեւ սեպտեմբեր և այս երեք ամիսներից հետո տեղափոխվելու է մեկ այլ Հոլոքոստի թանգարան: Չեմ ուզում մանրամասներ փոխանցել, քանի որ դեռ բանակցությունների փուլում ենք», - ասաց Սուրեն Մանուկյանը:

Ցուցադրության բացմանը ներկա էին նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը, Սուրբ Նահատակների հայկական եկեղեցուց Հայր Աբրահամ Մալխասյանը, տեղի հրեա համայնքի ներկայացուցիչներ և հոլոքոստը վերապրածներ: Իսկ տեղի հայկական դպրոցի սաները երեկոն զարդարեցին Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան