Թևան Պողոսյանը հույս ունի մինչև տարեվերջ ստորագրված տեսնել Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթուղթը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը ցույց տվեց, որ Եվրամիությունը պատրաստակամ է շարունակելու Հայաստանի հետ համագործակցությունը: ԵՄ-ն տրամադրեց նոր բանակցություններ սկսելու մանդատը, ինչը հույս է ներշնչում, որ գոնե մինչև այս տարվա վերջ Հայաստանը կստորագրի երկկողմ համագործակցության փաստաթուղթը: Լրագրողների հետ մայիսի 30-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: «Եվրամիությունը որդեգրել է նոր քաղաքականություն` անհատական մոտեցում ցուցաբերելով Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրների նկատմամբ: Ներկայումս Եվրամիությունը դեռևս ձևավորում է Հայաստանի հետ բանակցող թիմին, և ես կարծում եմ, որ մեկ-երկու ամսից այդ թիմը կժամանի Հայաստան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց պատգամավորը:

ԵՄ-Հայաստան նախանշվող փաստաթուղթի քաղաքական մասով, նրա կարծիքով, որևէ խնդիր չկա: «Ընթացիկ տարվա մարտին Եվրամիությունը Ղազախստանի հետ համագործակցության շուրջ փաստաթղթերի մի փաթեթ ստորագրեց, ինչը նշանակում է, որ ԵՄ-ն արդեն տեղեկացված է, թե ինչ դրույթներ պետք է չլինեն Հայաստանի հետ ապագա փաստաթղթում`հաշվի առնելով մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը»,- նկատեց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության առաջնորդների` Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված համատեղ հռչակագրին` Թևան Պողոսյանը ասաց հետևյալը. «Համատեղ հռչակագրում տեղ գտած դրույթները մեզ համար պետք է դրական գնահատել: Եվրամիությունը մեզ տվել է հնարավորություններ, իսկ թե որքանով մենք դրանք կօգտագործենք, ցույց կտա միայն ապագան»,-շեշտեց նա:

Մայիսի 21-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվել է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Նախորդ` Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ նախատեսված էր ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը, որն այդպես էլ չիրականացավ` ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշման արդյունքում: Դրանից հետո` 2014 թվականից Հայաստանը Եվրամիության հետ վերսկսեց բանակցությունները նոր փաստաթղթի շուրջ:

Հայերեն Русский

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր