Մշակույթ

Երիտասարդական նվագախումբը և հայ արտիստները հանդես կգան ՅՈՒՆԵՍԿՕ-ում

1 րոպեի ընթերցում

Երիտասարդական նվագախումբը և հայ արտիստները հանդես կգան ՅՈՒՆԵՍԿՕ-ում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունիսի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ «Segur» սրահում, կներկայացնի «Երիտասարդությունը՝ հանուն խաղաղության» խորագրով համերգային ծրագիրը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, օգտագործելով երաժշտության ուժը` երիտասարդ արվեստագետներն աշխարհին կհղեն խաղաղության ուղերձներ։

Համերգի ընթացքում հայկական երաժշտական դպրոցի նմուշները կներկայացնեն ոչ միայն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, այլև առաջատար խմբեր և արվեստագետներ մեր երկրից՝ «Կատուներ» ջազ խումբը, Նարեկ Հախնազարյանը (թավջութակ), Մաքայել Ոսկանյանը (թառ), երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները, Գևորգ Դաբաղյանը (դուդուկ), Նարեկ Կազազյանը (քանոն)։ Համերգին կներկայացվեն Արամ Խաչատրյանի, Սայաթ-Նովայի, Ալեքսանդր Հարությունյանի, Միխայիլ Թարիվերդիևի և այլոց ստեղծագործությունները։

Բացի այդ, հունիսի 7-ին Երիտասարդական նվագախումբը ելույթ է ունենալու նաև Կաննում անցկացվելիք MIDEM փառատոնում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում