ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի իշխանությունները դերասան Ջոնի Դեփին 10 տարվա բանտարկությամբ են սպառնացել շներին մաքսանենգ ճանապարհով երկիր բերելու եւ կարանտինային օրենքները խախտելու համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Sydney Morning Herald -ին, դերասանին նաեւ կարող Է սպառնալ 340 հազար ավստրալական դոլարի (շուրջ 270 հազար ամերիկյան դոլարի) տուգանք: Կանբերայում համապատասխան առաջարկությունը հնչել Է մայիսի 22-ին երկրի Սենատում կայացած նիստում:
Բացի դրանից, երկու տարվա բանտարկություն կարող ստանալ դերասանի օդաչուն, որն, ինչպես կարծում են պաշտոնյաները, կարող Էր նպաստել կենդանիները բերելուն:
Նշված Է, որ կառավարության հայտարարությունից հետո Դեփն իր կնոջ՝ Էմբեր Հյորդի հետ շտապ կարգով հեռացել Է երկրից:
Ավստրալիայի Քվինսլենդում դերասանը մասնակցում Էր «Կարիբյան ծովի ավազակների» սիքվելին: Նկարահանման խմբի ներկայացուցիչ Մայքլ Սինգերը նշել Է, որ Դեփի մեկնումը պլանավորված Էր վաղօրոք, եւ այն ոչ մի կերպ կապված չԷ Սենատի նիստի հետ: Սինգերը ճշտել Է, որ դերասանը Լոս Անջելես Է մեկնել դստեր՝ Լիլի Ռոուզի ծննդյան օրվա կապակցությամբ, որի 16 տարին լրանում Է մայիսի 27-ին:
Սինգերի խոսքով՝ Դեփի բացակայությունը չի ազդի «Կարիբյան ծովի ավազակների» թողարկման գրաֆիկի վրա: Խումբը կնկարահանվի այն տեսարաններում, որոնց դերասանը չի մասնակցում: Նա չի ճշտել, թե Ջեկ Ճնճղուկի դերակատարը երբ կվերադառնա Ավստրալիա: