Տնտեսություն

IDeA-ն ու Կովկասի բնության հիմնադրամը կհամագործակցեն Դիլիջանում էկոտուրիզմի զարգացման ոլորտում

3 րոպեի ընթերցում

IDeA-ն ու Կովկասի բնության հիմնադրամը կհամագործակցեն Դիլիջանում էկոտուրիզմի զարգացման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ուԿովկասի բնության հիմնադրամի (The Caucasus Nature Fund) միջեւ մայիսի 25-ին համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, փաստաթղթի համաձայն, կողմերըպատրաստակամություն են հայտնում համագործակցել Դիլիջան քաղաքում եւ հարակից համայնքներում, ինչպես նաեւ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում:

Հուշագիրը ստորագրել են IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենԱրմեն Գեւորգյանըեւ Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դանիել Սեպիկը:

«Դիլիջան քաղաքն ու հարակից համայնքներն էկոտուրիզմի զարգացման համար բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ունեն, եւ մեր գործընկեր CNF-ի հետ մտադիր ենք ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել: Ակնկալում ենք, որ դրանք կնպաստենոչ միայն կենսաբազմազանության պահպանությանն ու զբոսաշրջության զարգացմանը,այլեւ շոշափելի արդյունք կունենան համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացման, էկոտուրիզմի ոլորտում աշխատատեղերի ստեղծման առումով»,-նշել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը: Նա հույս է հայտնել, որ հետագայում համագործակցության շրջանակները կարող են ընդլայնվել՝ներառելովնաեւ բնության հատուկ պահպանության այլ տարածքներ:

Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դանիել Սեպիկը նույնպես կարեւոր է համարել սկիզբ առնող գործակցությունը: «CNF հիմնադրամն արդեն վեց տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի հետ՝ աջակցելով բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը: Մենք միայն վերջերս ենք սկսել աշխատել «Դիլիջան» ազգային պարկի հետ, եւ ուրախ ենք այս ոլորտում մեր ջանքերը միավորել այնպիսի լուրջ գործընկերոջ հետ, ինչպիսին IDeA հիմնադրամն է: Միասին աշխատելով՝ մենք ավելիին կարող ենք հասնել եւ՝ ավելի կարճ ժամանակահատվածում: Սա իսկապես պայծառ օր է Դիլիջանի համար»,-նշել է նա:

IDeA-ն եւ CNF-ը ջանքերը կմիավորեն Դիլիջանում եւ հարակից համայնքներում, ինչպես նաեւ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում էկոտուրիզմի կայուն զարգացման, խթանման ու կառավարման ապահովմանն ուղղված համալիր ռազմավարության մշակման, բնության հատուկ պահպանվող տարածքների եւ հարակից համայնքների զարգացմանն ուղղված արդյունավետ առաջարկների ձեւավորման, ինչպես նաեւ դրանց կյանքի կոչման համար ներդրումների ներգրավման աշխատանքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում