Rolling Stones-ն ամերիկյան իր շրջագայությունն սկսել Է Կալիֆոռնիայի մարզադաշտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի Petco Park մարզադաշտում կայացած համերգով Է լեգենդար Rolling Stones ռոք խումբն սկսել իր շրջագայությունն ԱՄՆ-ում: Այն ընդգրկելու Է Հյուսիսային Ամերիկայի 15 քաղաքներ եւ հուլիսի 15-ին ավարտվելու Է Կանադայի Քվեբեք քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Rolling Stones խումբը ելույթները տեղի են ունենալու բաց մարզադաշտերում: Վերջին անգամ խումբը նման համերգներ ԱՄՆ-ում տվել Է 2007 թվականին: Առաջին ելույթը մայիսի 24-ին տեղի Է ունեցել մեծ խանդավառությամբ եւ լեփ-լեցուն մարզադաշտում: Բոլոր ցանկացողները չԷ, որ կարողացել են հայտնվել 41 հազար մարդու համար նախատեսված մարզադաշտում, որը տնային հարթակ Է Գլխավոր լիգայում խաղացող բեյսբոլի Padres թիմի համար, հաղորդում Է ABC հեռուստաալիքը: Հավաքվածներին ողջունել Է Rolling Stones-ի ղեկավար Միք Ջագերը: «Մենք ուրախ ենք եւ հուզված նոր հանդիպումից եւ այն փաստից, որ հանդես ենք գալիս մարզադաշտում»,-հայտարարել Է նա:

Շրջագայության ծրագրի հիմքում խմբի՝ 1971 թվականի գարնանը թողարկված Sticky Fingers ալբոմն Է, որը լավագույններից մեկն Է համարվում ժամանակակից ռոք-երաժշտության մեջ: Հունիսի 9-ին Rolling Stones–ը թողարկելու Է դրա նորացված տարբերակը՝ լայն հանրությանն անհայտ ստուդիական նյութով:

Միաժամանակ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երաժիշտները Petco Park-ում կատարել են իրենց ամենահայտնի կոմպոզիցիաները, ներառյալ Gimme Shelter-ը, Paint It Black-ը, Jumpin' Jack Flash-ը, Tumbling Dice-ը եւ It's Only Rock 'N' Roll-ը:

Լուսանկարը` EPA

Հայերեն Русский

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա

ՏԿԵ նախարարը գործուղվել է Իրան. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին

Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Վրաստանի հանգստավայրերից մեկում ծովում տղամարդ է խեղդվել

Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող քաղաքացուն