Շոու բիզնես

Ալլա Պուգաչովան 17 տարվա ընթացքում առաջին անգամ համերգ կտա Վրաստանում

1 րոպեի ընթերցում

Ալլա Պուգաչովան 17 տարվա ընթացքում առաջին անգամ համերգ կտա Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան 1998 թվականից ի վեր առաջին անգամ համերգ կտա Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վրաստանի Մշակույթի պալատի նախագահ Դավիթ Օքիտաշվիլին:

«Ալլա Պուգաչովան մտադիր է ամուսնու հետ Վրաստան ժամանել հոկտեմբերին եւ այստեղ անցկացնել բարեգործական համերգ»,- Օքիտաշվիլիի խոսքը մեջբերել են տեղալան ԶԼՄ-ները: Նրա խոսքով՝ «ներկայում բանակցություններ են ընթանում Ալլա Պուգաչովայի Թբիլիսի այցելությունը կազմակերպելու շուրջ»:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Վրաստանի մայրաքաղաքում ռուսական էստրադայի պրիմադոննայի վերջին համերգը կայացել է 1998 թվականի նոյեմբերին: Այն ժամանակ համերգին ներկա է եղել շուրջ 9 հազար հանդիսական: Վրաստանում երգչուհու առաջին ելույթը տեղի է ունեցել 1979 թվականին:

2009 թվականի ապրիլին Պուգաչովան հայտարարել էր, որ բեմին հրաժեշտ տալու եւ արտասահմանյան շրջագայության շրջանակներում մտադիր է ելույթ ունենալ նաեւ Վրաստանում, սակայն այդ ուղեւորությունն այդպես էլ չկայացավ:

Լուսանկարը` ТАСС

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում