Մշակույթ

Զազնավուրը վերադառնում է. Զազը և Ազնավուրը նոր զուգերգ կներկայացնեն

2 րոպեի ընթերցում

Զազնավուրը վերադառնում է. Զազը և Ազնավուրը նոր զուգերգ կներկայացնեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը և ֆրանսիացի երգչուհի Զազը շարունակում են համագործակցել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Շառլ Ազնավուրի ֆեյսբուքյանպաշտոնական էջը, այս մասին ուրախությամբ տեղեկացրել է շանսոնյեն: «Զազնավուրը վերադառնում է»,- նշել է երգիչը, ով Զազի հետ դուետին «Զազնավուր» անվանումն է տվել: Երգիչները նոր զուգերգ են պատրաստում, որը հանրության դատին կհանձնվի մի քանի ամսից:

Շառլ Ազնավուրը նախորդ տարի երգ էր ձայնագրել Զազի հետ։ Երկու սերնդի ներկայացուցիչները կատարել են «J'aime Paris au mois de mai» երգը, որի ձայնագրման ժամանակ Զազը նշել էր, որ հպարտ է զուգերգ կատարել Ազնավուրի հետ:

«Նա ֆրանսիական շանսոնի մեծերից է, վերջին մոհիկաններից, որ դեռ մեզ հետ է։ Երբ հանդիպեցինք հեռուստատեսությունում, այնպիսի տպավորություն էր, կարծես պապիկիս հետ լինեի. նա այնքան ջերմ ու հոգատար էր»,- նշել էր երգչուհին:

Շառլ Ազնավուրն էլ ասել էր, որ Զազն իսկապես մեծ ժողովրդականություն է վայելում: «Կան երգիչներ, որոնք ավելի շատ հայտնի են, քան ժողովրդականություն են վայելում: Նա մեծ ժողովրդականություն է վայելում, այդպիսին է ծնվել՝ այնպես, ինչպես Էդիթ Պիաֆը»,- ընդգծել է լեգենդար երգիչը:

Երկու երգիչների նախորդ տարվա երգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում