Շոու բիզնես

Բուքմեյքերները «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի ֆավորիտ են համարում Շվեդիայի ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

Բուքմեյքերները «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի ֆավորիտ են համարում Շվեդիայի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ տարբեր երկրների ներկայացուցիչները պայքարում են «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի եզրափակիչ դուրս գալու համար, բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում հաղթող մասնակցի համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, համաշխարհային ճանաչում ունեցող բուքմեյքերական Bwin և William Hill ընկերությունները ֆավորիտ են համարում Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զեմերլևին: Ըստ բուքմեյքերական ընկերությունների կանխատեսման` երկրոդ տեղում է Իտալիան` IL Volo խմբով, իսկ երրորդ տեղում՝ Ավստրալիայի ներկայացուցիչ Գայ Սեբաստիանը:

Նախօրեին` մայիսի 19-ին, կայացել է մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի արդյունքների համաձայն Հայաստանը հայտնվել է եզրափակիչ փուլում:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին:

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլ»-ի միջոցով համախմբվում են մշակույթները, լեզուները`կառուցելով կամուրջներ: Հոբելյանական 60-րդ «Եվրատեսիլ»-ին մասնակցում են 40 երկիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում