Շոու բիզնես

«Genealogy» խմբի «Face The Shadow» երգի ռեմիքսը պատրաստ է

2 րոպեի ընթերցում

«Genealogy» խմբի «Face The Shadow» երգի ռեմիքսը պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի «Face The Shadow» երգի ռեմիքս տարբերակը պատրաստ է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, ռեմիքսի մշակումը կատարել է «The Sunside Remix»-ը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին կներկայանա յուրահատուկ ձեւաչափով եւ նոր ձեւավորված խմբով: «Genealogy» խմբում ազգությամբ հայ 6 արտիստներ են, ովքեր ներկայացնում են երկրագնդի 5 աշխարհամասերը եւ Հայաստանը (Եսայի Ալթունյան-Եվրոպա, Թամար Կապրելյան- Ամերիկա, Վահե Թիլբյան- Աֆրիկա, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյան- Ավստրալիա, Ստեֆանի Թոփալյան- Ասիա, Ինգա Արշակյան- Հայաստան):

Հայաստանը մրցույթին կներկայանա «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգով. երաժշտության հեղինակ` Արմեն Մարտիրոսյան, խոսքերի հեղինակ` Իննա Մկրտչյան:

«Face The Shadow» երգը համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության եւ իհարկե սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի: «Genealogy» -ն այս երգով աշխարհին հիշեցնում է, որ երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր զգացողությունների եւ ապրումների, իսկ որ ամենակարեւորն է, խմբի ձեւավորմամբ եւ տեսահոլովակով ցույց է տալիս, որ թեեւ սերունդները փոխվում են, այնուամենայնիվ ծագումնաբանությունը մնում է նույնը. չէ՞ որ սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են:

Առաջին կիսաեզրափակչում պետությունները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝ Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան, Էստոնիա, Մակեդոնիա (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Սերբիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում