Շոու բիզնես

Կաննի կինոփառատոնում առաջին անգամ հանձնվել Է «Կանայք շարժման մեջ» պարգեւը

1 րոպեի ընթերցում

Կաննի կինոփառատոնում առաջին անգամ հանձնվել Է «Կանայք շարժման մեջ» պարգեւը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կինոաստղ Ջեյն Ֆոնդային Կաննի կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ հանձնվել Է «Կանայք շարժման մեջ» ("Women in Motion") պարգեւը, որը սահմանվել Է այս տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Կաննի փառատոնի նախագահ Պիեռ Լեսքյուրի խոսքով՝ պարգեւը սահմանվել Է կինոինդուստրիայի կին ականավոր ներկայացուցիչների խրախուսման համար: «Այս նոր պարգեւը հարգանքի նշան կդառնա կինեմատոգրաֆի ասպարեզում կանանց նվաճումների նկատմամբ»,- հայտարարել Է Լեսքյուրը՝ հանձնելով պարգեւը:

Նա նաեւ նշել Է Ֆոնդայի ավանդը հանուն կանանց իրավունքների պայքարի բնագավառում: «Մենք այս պարգեւը Ջեյն Ֆոնդային ենք հանձնում ոչ միայն կինեմատոգրաֆի բնագավառում նրա ակնառու նվաճումների, այլեւ հանուն խաղաղության եւ կանանց հավասարության բազմամյա աշխատանքի համար»,- նշել Է փառատոնի նախագահը :

Ֆոնդայի հետ մեկտեղ պարգեւ են ստացել նաեւ պրոդյուսեր Մեգան Էլիսոնը եւ դերասանուհի Օլիվիա դե Հեւիլենդը՝ Կաննի փառատոնի պատմության մեջ ժյուրիի առա ջին կին նախագահը (1965):

Կաննի 68-րդ փառատոնն այս օրերին ընթանում Է Ֆրանսիայում: Այն կտեւի մինչեւ մայիսի 24-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում