Թողարկվել Է Սթիվ Ջոբսի մասին նոր ֆիլմի թիզերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Universal Pictures կինոընկերությունը հրապարակել Է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին կենսագրական նոր ֆիլմի թիզեր-թրեյլերը: Մեկրոպեանոց տեսահոլովակը զետեղված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսագրության մեջ հայտնվում են գլխավոր դերակատար Մայքլ Ֆասբենդերը, ինչպես նաեւ Քեյթ Ուինսլեթը, Սեթ Ռոգենը եւ Ջեֆ Դենիելսը: Թիզերի հեղինակները ցուցադրել են այն դրվագը, որտեղ Սթիվ Ջոբսն իր ընկերության նոր արտադրանքն Է ներկայացնում ծափահարող լսարանի առջեւ:

Կինոնկարի ռեժիսորն Է Դենի Բոյլը («Ասեղի վրա», «Միլիոնատերը հետնախորշերից»), սցենարիստը՝ Ահարոն Սորկինը («Սոցիալական ցանց», «Մարդ, որ փոխեց ամեն ինչ»): Հայտնի Է, որ սյուժեի կենտրոնում կլինի Apple-ի հիմնադրի կյանքն այն ժամանակաշրջաններում, որոնք նախորդել են այս կամ այն արտադրանքի, օրինակ՝ Macintosh համակարգիչների կամ iPad սարքի հայտնվելուն:

Նկարարահանումներն սկսվել են 2015 թվականի հունվարին: Ցուցադրության օրն առայժմ չի ճշտվում:

Հայերեն Русский

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա

ՏԿԵ նախարարը գործուղվել է Իրան. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին

Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Վրաստանի հանգստավայրերից մեկում ծովում տղամարդ է խեղդվել

Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող քաղաքացուն