Երգչուհի Թեյլոր Սվիֆթը Billboard Music Awards –ի մրցանակը շահել Է գլխավոր անվանակարգում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Լաս Վեգասում Billboard Music Awards –ի մրցանակը շահել Է «Տարվա արտիստ» ամենահեղինակավոր անվանակարգում: Հաղթողների հայտարարման եւ պարգեւատրման արարողությունը մայիսի 17-ին տեղի Է ունեցել MGM Grand Garden Arena մարզահամերգային սրահում գրեթե 17 հազար հանդիսականների ներկայությամբ:

«Ես ուրախ եմ իմ այսօրվա հաղթանակով: Կարծում եմ, որ իմ նոր աշխատանքները հաջողվել են»,-հայտարարել Է երգչուհին:

Billboard Music Awards ամենամյա մրցանակը Billboard ազդեցիկ երաժշտական հանդեսի կողմից սահմանվել Է 1989 թվականին: Grammy Awards եւ American Music Awards-ի հետ միասին այն մտնում Է ԱՄՆ-ի առաջատար երաժշտական պարգեւների եռյակը:

25-ամյա քանթրի-փոփ կատարող Թեյլոր Սվիֆթը նախօրյակին պարգեւներ Է նվաճել ութ անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն երգչուհի», «Billboard 200 չարտի լավագույն ալբոմ» իր «1989» հինգերորդ ստուդիական ալբոմի համար, ինչպես նաեւ երաժշտության երկրպագուների անկախ մրցանակը:

«Լավագույն երգիչ» գլխավոր անվանակարգում մրցանակն ստացել Է 23-ամյա բրիտանացի Սեմ Սմիթը: Նա նաեւ հաղթել Է «Լավագույն արտիստ» կատեգորիայում: Անցած շաբաթ վիրահատել են Սմիթի ձայնալարերը, եւ նա չի կարողացել ժամանել Լաս Վեգաս: Սակայն Սմիթը ուղիղ տեսակապի միջոցով հայտնվել Է սրահի վիթխարի Էկրանին՝ ձեռքին բռնած պլակատ, որի վրա գրված Էին շնորհակալության խոսքեր:

«Ռոք ոճի լավագույն արտիստ» անվանակարգում մրցանակը շնորհվել Է իռլանդացի կատարող Էնդրյու Հոզիեր-Բիռնին, որը հանդես Է գալիս Hozier բեմական անվամբ:

«Լավագույն խումբ» անվանակարգում հաղթող Է դարձել բրիտանական բոյ-բենդ One Direction-ը: Իսկ «Ռոք ոճի լավագույն ալբոմ» մրցանակը նվաճել Է Coldplay բրիտանական խումբը 2014 թվականի իր "Ghost Stories" վեցերորդ ստուդիական ալբոմով:

Իսպաներեն լեզվով լավագույն երգի համար մրցանակն ստացել Է Էնրիկե Իգլեսիասը "Bailando" կոմպոզիցիայի համար:

Այս տարի մրցանակներ են հանձնվել 41 կատեգորիաներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա

ՏԿԵ նախարարը գործուղվել է Իրան. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին

Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Վրաստանի հանգստավայրերից մեկում ծովում տղամարդ է խեղդվել

Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող քաղաքացուն