Հայաստանում ՃՏՊ-ների հետևանքով մահացության դեպքերը նվազել են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում էականորեն նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության դեպքերը: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ հայտնեց «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Տիգրան Ղազարյանը: «Նախորդ տարի ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով ունեցել ենք մահացության 290 դեպք: Սակայն, դրա փոխարեն, ավելացել են վթարների պատճառով մարմնական վնասվածք ստանալու դեպքերը, ինչը ևս մտահոգիչ է: Նշեմ, որ նախկինում որպեսճանապարհատրասպորտային պատահարի արդյունքում մահ գրանցվում էր ընդամենը 1-2 օրվա ընթացքում առաջացած մահը. այսինքն՝ եթե ճանապարհատրասպորտային պատահարի հետևանքով տուժածին հիվանդանոց էին տանում և նա մահանում էր երրորդ կամ չորրորդ օրը, դա արդեն վթարի հետևանքով առաջացած մահ չէր գրանցվում: Սակայն Հայաստանում ներմուծվել է միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր մեթոդ, որի համաձայն՝ եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տուժած անձը մահանում է 30 օրվա ընթացքում, նա համարվում է վթարի զոհ: Հետևաբար, եթե մենք սկսում ենք գրանցումն անել՝ ելնելով այս չափանիշից, պատահարների հետևանքով մահացածների քանակն ավելանում է, սակայն մեզ մոտ այդ ցուցանիշը զգալիորեն նվազել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ղազարյանը:

Նա ընդգծեց, որ ճանապարհային ոստիկանության կողմից Հայաստանում ՃՏՊ-ների վիճակագրությունն իրականացվել է թե՛ շաբաթվա, թե՛ օրվա կտրվածքով: «Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծամասնությունը տեղի է ունենում ոչ աշխատանքային օրերին: Նախորդ տարիների ընթացքում ամենամեծ թվով պատահարներ տեղի են ունեցել ժամը 21:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում: Բնականաբար, պատճառը վարորդների հոգնածությունն է, սթափության պակասը, ճանապարհների ոչ բարվոք վիճակը: Սրանք խոչընդոտ են ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատման համար»,- նկատեցՏիգրան Ղազարյանը:

Նա ՃՏՊ-ների կանխարգելման գործում մեծապես կարևորում է նաև լրատվամիջոցների դերը: «Սակայն ներկայումս ճանապարհատրասպորտային պատահարի վերաբերյալ լրագրողի մեկնաբանությունը հիմնականում հանգում է պատահարի և դրահետևանքինկարագրությանը: Մենք առաջարկում ենք ճանապարհատրանսպորտային պատահարների ներկայացումը սկսել հետ նայելով՝ ներկայացնելով նաև դրա պատճառը, ինչը կարող է կանխարգելող գործառույթ լինել»,- ընդգծեց Ղազարյանը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին