Շոու բիզնես

«Genealogy» խումբն իր երկրպագուներին նոր երգ ներկայացրեց

3 րոպեի ընթերցում

«Genealogy» խումբն իր երկրպագուներին նոր երգ ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել աշխարհի բոլոր հայերի եւ իրենց երկրպագուների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ` «Genealogy» խմբի անդամները ձայնագրել եւ նորովի ներկայացնում են երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարմամբ սիրված ու ճանաչված «Մենք ենք, մեր սարերը» երգը: «Genealogy»-ն երգում է բոլոր հայերի կողմից սիրված երգը` մեր ժողովրդի միասնության, համախմբման, ուժի եւ հայկականության մասին:

Երգը հանդիսատեսին ուրախ եւ հաղթական զգացողություններ է փոխանցում, «Եվրատեսիլ»-ից առաջ շեշտում հայի միասնական ոգու առանձնահատկության մասին: Խմբի անդամներ Եսայի Ալթունյանի, Թամար Կապրելյանի, Վահե Թիլբյանի, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանի եւ Ստեֆանի Թոփալյանի համար երգն առանձնահատուկ նշանակություն եւ խորհուրդ ունի. ինչպես «Genealogy» խումբն է խորհրդանշում աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ վերոնշյալ երգը համախմբման յուրահատուկ իմաստ ու հաղորդագրություն է պարունակում: «Մենք ենք մեր սարերը» երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը:

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրու համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին: Մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում