ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Ռոբերտ Դավին, որը հայտնի Է «Անզուսպները 3» եւ «Ամուր ընկույզ» ֆիլմերից, նկարահանվում Է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մասին կենսագրական ֆիլմում: Նա կկատարի ԽՄԿԿ Կենտոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւի դերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Ռեյգանի դերը կխաղա Ջոն Վոյտը, որը նկարահանվել Է «Փիռլ Հարբոր», «Լարա Քրոֆտ. Դամբարանների կողոպտիչը», «Առաքելությունն անիրագործելի Է» ֆիլմերում: Վոյտը նաեւ դերասանուհի Անջելինա Ջոլիի հայրն Է:
«Ռեյգանը զարմանալի մարդ Էր, բայց այդպիսին Էր նաեւ Բրեժնեւը: Դերասանի համար երկու դերերի կատարումն Էլ բավականություն Է»,- մեկնաբանել Է Դավին:
25 միլիոն դոլար բյուջեով անկախ ֆիլմը հիմնված կլինի Ռեյգանի երկհատոր կենսագրության վրա, որը գրել Է գրող եւ քաղաքագետ Փոլ Քենգորը՝ Ռեյգանին վերաբերող հարցերի մասնագետը:
Բրեժնեւը եւ Ռեյգանը երբեք անձամբ չեն հանդիպել, սակայն եղել են նամակագրական կապի մեջ: Բրեժնեւն իշխանության ղեկին Է եղել 1964-ից մինչեւ 1982 թվականը, Ռեյգանը՝ 1981-ից մինչեւ 1989 թվականը, իսկ մինչեւ նախագահական աթոռն զբաղեցրել Է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը (1967-ից մինչեւ 1975 թվականը):
Լուսանկարը`Zumapress