ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյում ներկայացվել են 2016 թվականի Պարալիմպիկ խաղերի տոմսերի գները:
Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի տոմսերը վաճառքի կհանվեն 2015 թվականի սեպտեմբերի 7-ին, որը համարվում է Բրազիլիայի անկախությանը օրը: Տոմսերի 94 տոկոսը կարժենա մոտ 70 պեսո, որը համապստախնում է 23 ԱՄՆ դոլարին: Ավելի ուշ` 2016 թվականին կսկսվի տոմսերի առցանց վաճառքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը:
Պարալիմպիկ խաղերին 2016 թվականին կմասնակցեն 178 երկրի ավելի քան 4350 մարզիկ և կմրցեն 23 մարզաձևերում: