Բրազիլիայի նախագահը համոզված է` 2016 թվականի օլիմպիական խաղերը լավագույնն են լինելու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը լիահույս է և հավաստիացնում է, որ Բրազիլիան կկարողանա լավ անցկացնել Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերը:

«Մենք մեր երկիրը աշխարհին կներկայացնենք կազմակերպվածությամբ և խաղերի անվտանգության շնորհիվ: Հենց օլիմպիական ավանի գեղեցկությամբ էլ կարող ենք ապացուցել դա: Ես համոզված եմ, որ Բրազիլիայում կանկացվեն լավագույն խաղերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բրազիլիայի նախագահի խոսքը մեջ է բերում Eurosport-ը:

Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը`17 օրում աշխարհի 205 երկրից մոտ 10500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Ռիոյի օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի դե Ժանեյրոյի Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա շրջաններում:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը