Շոու բիզնես

Ջոնի Դեփն իր շներին փրկելու համար շտապ կմեկնի Ավստրալիայից

2 րոպեի ընթերցում

Ջոնի Դեփն իր շներին փրկելու համար շտապ կմեկնի Ավստրալիայից

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ջոնի Դեփն շտապ կարգով կմեկնի Ավստրալիայից՝ փրկելու համար իր շներին, որոնց կարող են թունավորել կենդանիների ներկրման վերաբերյալ երկրի օրենքների չկիրառման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 15-ին հայտնել Է Ավստրալիայի գյուղատնտեսության նախարար Բառնաբի Ջոյսը:

«Ես տեղեկատություն ունեմ, որ Փիստոլը եւ Բուն պատրաստվում են մասնավոր ինքնաթիռով մեկնելու Միացյալ Նահանգներ, սրանք լավագույն նորություններն են, որոնք ես ունեմ»,- նախարարի հայտարարությունը փոխանցել Է Ավստրալիայի ABC հեռուստառադիոընկերությունը:

Ջոյսի խոսքով՝ կատարվում Է հետաքննություն, թե ինչպես են շները հայտնվել Ավստրալիայում: «Պարոն Դեփը որոշել Է շրջանցել մեր երկրի օրենքները»,- կարծում Է նա: Դեփը պետք Է պատասխանի կարանտինային ծառայությունների այն հարցերին, թե ինչպես Է իրեն հաջողվել շներին բերել երկրի տարածք:

Դերասանը «Կարիբյան ծովի ավազակները» ֆիլմի հինգերորդ մասի նկարահանումներին Է ժամանել անձնական ինքնաթիռով՝ իր երկու յորքշիրյան թերիերներ Փիստոլի եւ Բուի հետ: Երբ իշխանություններն իմացել են շների մասին, Դեփը նախազգուշացում Է ստացել առ այն, որ պարտավոր Է 50 ժամվա ընթացքում շներին ուղարկել ԱՄՆ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում