U2 խումբը համաշխարհային համերգային շրջագայությունն սկսել Է Վանկուվերում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: U2 խումբը Վանկուվերում ելույթով սկսել Է Innocence + Experience համաշխարհային համերգային շրջագայությունը, որը խոստանում Է դառնալ 2015 թվականի խոշորագույն երաժշտական իրադարձությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մինչեւ տարեվերջ իռլանդացիները ավելի քան 70 համերգ կտան Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում, դրանց մեծ մասի տոմսերը գնվել են վաճառքների սկսվելուց անցած առաջին իսկ րոպեներին:

Շրջագայությունը կազմակերպվել Է հաջակցություն Innocence + Experience ալբոմի:

U2-ի նախորդ համաշխարհային շրջագայությունը տեղի Է ունեցել 2009-2011 թվականներին: Այն առեւտրային առումով ամենահաջողվածն Է դարձել երաժշտության պատմության մեջ` խմբին բերելով 736 ոլն դոլար:

Լուսանկարը` АР

Հայերեն Русский