Շոու բիզնես

«Genealogy» խումբը նոր երգ է ձայնագրել

2 րոպեի ընթերցում

«Genealogy» խումբը նոր երգ է ձայնագրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել աշխարհի բոլոր հայերի եւ իրենց երկրպագուների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից, մայիսի 15-ին, Երևանի ժամանակով 17:00-ին «Genealogy» խումբը կներկայանա նոր երգով: «Genealogy» խմբի բոլոր անդամները կերգեն հայերեն` բոլոր հայերի միասնության, համախմբման, ուժի եւ հայկականության մասին:

Երգի պրեմիերան կկայանա «Genealogy» խմբի յութուբյան ալիքով` հետևյալ հղումով:

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին: Մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում