ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգչուհի Սառա Բրայթմանը ընտանեկան հանգամանքների պատճառով չի կարող կատարել պլանավորված թռիչքը Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է նրա պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Սառա Բրայթմանը հայտարարել է, որ հետաձգում է «ՍոյուզՏՄԱ-18Մ»-ով առաջիկա առաքելությանը մասնակցելու իր պլանները: Բրայթմանը հայտարարել է, որ անձնական ընտանեկան պատճառներով ստիպված է փոխել իր մտադրությունները, նա հետաձգում է իր ուսուցումը եւ թռիչքի պլանները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Միջազգային տիեզերակայան Սառա Բրայթմանի թռիչքը պլանավորված էր 2015 թվականի սեպտեմբերին, ենթադրվում էր, որ այն կտեւի տասն օր: Բրայթմանը պետք է դառնար ՄՏԿ այցելած ութերորդ տիեզերական զբոսաշրջիկը:
Ավելի վաղ երգչուհու կրկնորդ էր նշանակվել ճապոնացի գործարար եւ «տիեզերքի մեծ երկրպագու» Սատոշի Տակամացուն: ՏՄԿ Տակամացուի թռիչքը կարող է կայանալ 2017 կամ 2018 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: