«Նորամուտ». Ռեժիսոր-դերասան-դիզայներ Հարություն Գալֆայանն անկեղծանում է ու թույլ տալիս ճանաչել իրեն

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը սկսում է հանրության դատին հանձնել նոր՝ «Նորամուտ» խորագրով շարքը: Շարքի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր և ստեղծագործող երիտասարդներին՝ դերասաններ, ռեժիսորներ, բեմադրիչներ, նկարիչներ, երաժիշտներ և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս և աշխարհը փոխելու ինչ ծրագրեր ունեն: Պարզապես խնդրում ենք շատ խիստ չդատել «Նորամուտ»-ի հերոսներին:

Շարքի առաջին հերոսը ռեժիսոր, դերասան, նկարիչ, դիզայներ, սցենարիստ 22-ամյա Հարություն Գալֆայանն է: Երիտասարդին գրավում են արվեստի գրեթե բոլոր ճյուղերը: Նա ներկայացումներ է բեմադրում, սցենարներ գրում, նկարում, փողկապներ ու այլ իրեր մոդելավորում: Գալֆայանի հետաքրքրությունների մասին՝«Արմենպրես»-ի նոր շարքի առաջին նյութում:

Սերը դեպի արվեստը

Փոքր ժամանակվանից ձեռքի աշխատանքներ էի պատրաստում, հիմա արդեն այդ ամենը պրոֆեսիոնալ դաշտ է տեղափոխվել: Նաև փոքր տարիքից դերեր էի խաղում: Հետո գնացի նկարչության՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետների տանը կից «Ճարտարապետություն և արվեստ» ստուդիա, յոթ տարի սովորեցի այնտեղ: Թվում էր, թե պետք է ընդունվեմ Գեղարվեստի ակադեմիա կամ Ճարտարապետաշինարարական ինստիտուտ, բայց թատրոն էի ցանկանում մտնել: Առանց մտածելու ընդունվեցի թատերական, և սկսվեց ստեղծագործական կյանքը:

….Իմ մանրանկարչական աշխատանքներին նայելով մտածում եմ, թե ինչպես եմ այդքան նյարդեր ունեցել, հանգիստ նստել և աշխատել:

Հարություն Գալֆայան ռեժիսորը

Իմ դեպքում ռեժիսուրան սինթետիկ արվեստ է, որովհետև միավորում է իմ մի քանի նախասիրությունները: Ես կարող եմ իմ զգեստների, բեմի դիզայնն անել, սցենարը գրել, այդ ամենը միայնակ անել:

Գալֆայան դերասանը

Ես միշտ մտածել եմ դերասան դառնալու մասին: Դեռ դպրոցում խաղում էի տարբեր ներկայացումներում: Չէի պատկերացնում, որ կգնամ ռեժիսուրայի ճանապարհով՝ կընդունվեմ ռեժիսուրայի բաժին, բայց նաև կանցնեմ դերասանի վարպետություն: Ռեժիսորը նաև լավ դերասան պետք է լինի: Մեր դասախոսները մեզ հենց դա էին սովորեցնում մեզ:

…Տարեցտարի հասկանում ես՝ ինչ է դերասանությունը: Ես իմ մաշկի վրա եմ զգացել, թե ինչ է նշանակում կերպարի մեջ մտնել. շատ ծանր է: Վերջին ներկայացումս փսիխոդրամա էր, դրա համար չեմ ուզում խաղալ, նորից վերապրել այդ ամեը:

Վերջին շրջանում հետաքրքիր արվեստի ակումբներ են բացվում, որտեղ ցանկանում են տեսնել մոնոներկայացումներ: Բայց հիմա կատակերգություն եմ ցանկանում խաղալ:

…Դե իսկ թատրոններում այսօր հաստիքներ չկան, ես այժմ կոնկրետ ոչ մի պետական թատրոնում գրանցված չեմ:

Գալֆայան-դիզայներ

Փողկապների դիզայնով եմ զբաղվում, բեմական հագուստի, ձեռքի աշխատանքներ եմ կատարում, կոլաժներ: Մտածում եմ Եվրոպայում՝ արվեստի դպրոցում վերապատրաստվելու մասին, խորհուրդ են տվել Իտալիայում կամ Անգլիայում վերապատրաստում անցնել, բայց դեռ այդ առումով հստակ ոչինչ չկա:

Արվեստի մարդն ազգություն չունի, պետք է ամեն տեղ գնա, տարբեր երկրների մշակույթի հետ ծանոթանա:

Նկարիչ Գալֆայանը

Յոթ տարի սովորել եմ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետների տանը կից «Ճարտարապետություն և արվեստ» ստուդիայում: Սա իսկապես մեծ դպրոց էր, որտեղ ուսանել եմ 10 տարեկանից: Ես այն ժամանակ դժվար էի համակերպվում միջավայրին: Հիմա այդպես չէ, դերասան ես, պետք է համակերպվես, բայց հաճույքով գնացել եմ դասերի, շատ հետաքրքիր բաներ եմ սովորել: Ունեցել եմ նաև ցուցահանդեսներ:

Սցենարիստ, գրող…

Մանկուց գրում էի իմ զգացածի, հույզերիս, օրվա միջադեպերի մասին. դպրոցական օրագիր չէր, այլ հիշողություններ, պատառիկներ ամփոփող մի բան: Միշտ ցանկացել եմ, որ այդ ամենը դառնա ֆիլմ կամ ներկայացում: Սցենարներ էլ եմ գրել:

…Ինձ թվում է, որ գրողն էլ որակյալ գործ անելիս, ապրումներն իր միջով է անցկացնում, ստացվում է՝ ինքն իրեն մազոխիստաբար է վերաբերվում:

Ես անգամ պահում եմ շատ նամակներ. մարդկանց հետ հաճախ ցանցերով շատ կարևոր զրույցներ են տարվում, հետաքրքիր երկխոսություն է ստեղծվում, որն էլ ինչ-որ տեղ կարելի է օգտագործել: Կարծում եմ, որ ռեժիսորը ինքը պետք է իր սցենարը մշակի:

«Քո մասին է» և «Երկկենցաղ մարդը»

Թատերագետ, արձակագիր Անուշ Ասլիբեկյանը «Բարի գալուստ իմ հեքիաթ» վերնագրով ժողովածու էր նվիրել: Շատ հետաքրքիր էր, որոշեցի բեմադրել, ու ժողովածուի հիման վրա ստեղծվեց «Քո մասին է» ներկայացումը: Չէի սպասում, որ լավ կստացվի, կարելի է ասել առաջին լուրջ ներկայացումն էր:

Հովհաննես Թեքգյոզյանի գործերն էի կարդում, և«Երկկենցաղ մարդը» պիեսը շատ հետաքրքրեց: Նրան ասացի, որ ցանկանում եմ բեմադրել, ու հետո մոնոներկայացում ստեղծվեց: Անցյալ տարվա «Արմմոնո» փառատոնին ներկայացրի, հետո «Հայֆեստ»-ին ցուցադրվեց: Մոնոներկայացում ցուցադրում է մեծ ներաշխարհով մարդը: Մարդ, ով պետք է գրավի հանդիսատեսին և տանի իր հետևից, քանի որ միջոցներ էլ չգտա, դրա համար մոնոներ բեմադրվեցին: Մի բան էլ կա՝ քեզնից լավ ոչ ոք չի պատկերացնի, ինչեր ես ցանկանում:

Մոնոներկայացումից անցում կատակերգությանը…

Մտածում եմ նոր ցուցահանդեսների, նոր ներկայացումների մասին՝ այս անգամ կատակերգության ժանրում, բայց դեռ չեմ գտել հարմար պիես:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում