ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթն ստացել է Չիկագոյի Գեղարվեստի ինստիտուտի՝ ԱՄՆ-ի լավագույն գեղարվեստական ուսումնական հաստատություններից մեկի պատվավոր դոկտորի կոչումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Guardian թերթը:
Ուեսթը խոտովանել է, որ նյարդայնանում էր իրեն գիտական աստիճան շնորհելու արարողության ժամանակ: Ընդ որում երաժիշտը չի ավարտել Չիկագոյի համալսարանը, որտեղ անգլերեն էր ուսումնասիրում, իսկ նրա հանգուցյալ մայրը ամբիոնի վարիչ էր:
Ռեփերն ասել է, որ կօգտվի դոկտորի աստիճանից, որպեսզի «ավելի դյուրին դարձնի կյանքը մեզ բոլորիս համար»:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Ուեսթին դոկտորի աստիճան շնորհելու գաղափարը պատկանում է ֆակուլտետներից մեկի դեկան եւ ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Լիզա Ուեյնռայթին: Նա առաջարկել է դա անել երաժշտի հարցազրույցներից մեկից հետո, որում նա ինստիտուտ այցելելու ցանկություն էր հայտնել: