Նախագահը ներկա է գտնվել Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին նվիրված համերգ-ներկայացմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայոց երգի հայրիկը» խորագրով համերգ-ներկայացմանը՝ նվիրված հայկական ժողովրդական երգարվեստի բնագավառում իր մեծ ներդրումն ունեցած Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: