Անջելինա Ջոլիի «Ծովի մոտ» նոր ֆիլմը վարձույթ դուրս կգա նոյեմբերի 13-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Universal կինոընկերությունը հայտարարել Է Անջելինա Ջոլիի «Ծովի մոտ» (By the Sea) ռեժիսորական աշխատանքի՝ վարձույթ դուրս գալու օրը: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2015 թվականի նոյեմբերի 13-ին: «Այդ օրը կինոնկարը կստացվի ԱՄՆ-ի կինոթատրոններում,- նշված Է մամուլի տեղեկագրում:- Դրանից անմիջապես հետո ֆիլմը կներկայացվի նաեւ աշխարհի այլ երկրների կինոշուկաներում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անջելինա Ջոլին նաեւ սցենարի հեղինակն Է եւ ֆիլմում կատարում Է կնոջ գլխավոր դերը: Գործողությունը տեղի Է ունենում անցյալ դարի 70-ական թվականներին: Կինոժապավենը պատմում Է ամերիկացի գրողի մասին (նրա դերը կատարում Է Ջոլիի ամուսինը՝ Բրեդ Փիտը), որը կնոջ հետ ժամանում Է Ֆրանսիա՝ փնտրելով լռություն եւ անդորր: Զույգը վերջին ջանքերն Է գործադրում ամուսնությունը փրկելու համար:

Ֆիլմում նաեւ նկարահանվել են ֆրանսիացի դերասաններ՝ Մելանի Լորանը, Ռիշար Բորենժեն, Նիլս Արեստրուպը, Մելվիլ Պուպոն: «Ծովի մոտ» ֆիլմն Անջելինա Ջոլիի՝ թվով չորրորդ ռեժիսորական աշխատանքն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը