Հասարակական

Թուրք ռեժիսորը հայերից ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար

1 րոպեի ընթերցում

Թուրք ռեժիսորը հայերից ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում մեծ համարում ունեցող թուրք ռեժիսոր Դեմիր Էրգյունը ներողություն է խնդրել հայերից Հայոց ցեղասպանության եւ իր պապերի ձեռքով 1,5 միլիոն անմեղ նահատակների սպանության համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, Արգենտինայում թուրքական ֆիլմեր եւ սերիալներ նկարահանող Էրգյունին Twitter-ի իր միկրոբոգում հարցրել են, թե ինչպիսին է նրա դիրքորոշումը Հայոց ցեղասպանության առնչությամբ, ինչին ի պատասխան Էրգյունը գրել է. «Ես Թուրքիայի քաղաքացի եմ եւ ես ներողությում եմ խնդրում իմ հայ եղբայրներից այն տանջանքի համար, որ նրանք կրել են 1915 թվականին»,- գրել է ռեժիսորը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում