Հայ երիտասարդներն ընկերվարական միջազգային ժողովին Հայոց ցեղասպանության պահանջատիրական բանաձև կներկայացնեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ երիտասարդական թևը Երևանում մեկնարկող Ընկերվարական (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովին է ներկայացնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ պահանջատիրական սկզբունքներով բանաձև: Այս մասին մայիսի 7-ին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ արտաքին հարաբերության հանձնախմբի անդամ Արփինե Մարտիրոսյանը:

Մայիսի 8-10-ը կայանալիք ժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու աշխարհի 60 երկրների սոցիալիստական կուսակցությունների երիտասարդական կառույցների շուրջ 160 անդամներ՝ համախմբվելով «Հավասար աշխարհը հնարավոր է» կարգախոսի շուրջ: «Երիտասարդներն, ովքեր ներկա են գտնվելու համաժողովին, իրենց երկրի քաղաքականության հետագա սերունդն են: Այդ առումով մենք կարևորում ենք նրանց Հայոց ցեղասպանության խնդրին իրազեկելը և տարբեր մայրցամաքներում հայամետ քաղաքական գործիչներ ունենալու հող նախապատրաստելը», - ասաց Արփինե Մարտիրոսյանը:

Աշխարհի ամենամեծ երիտասարդական կազմակերպություններից մեկի ժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ և այս տարի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որոշվել էր համաժողովն անցկացնել Հայաստանում:

ՀՅԴ արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամը հույս հայտնեց, որ բանաձևի ընդունումը կօգնի իրենց` ապագա սերնդի քաղաքական գործիչների շարքում ունենալ հայկական լոբբինգով զբաղվող անձինք:

Ընկերվար միության համաժողովի օրակարգին առընթեր պատվիրակները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, թանգարան-ինստիտուտ: Նախատեսվում է ծառատունկ:

Հայերեն English

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը