Շոու բիզնես

Բրեդ Փիտը եւ Անջելինա Ջոլին վաճառքի են հանել Նոր Օռլեանի տունը

1 րոպեի ընթերցում

Բրեդ Փիտը եւ Անջելինա Ջոլին վաճառքի են հանել Նոր Օռլեանի տունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը եւ Անջելինիա Ջոլին վաճառքի են հանել Նոր Օռլեանի առանձնատունը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TMZ-ին, տան արժեքը կազմել Է 6,5 միլիոն դոլար:

Տունը, որը ներառում Է հինգ սենյակ, գտնվում Է քաղաքի ֆրանսիական թաղամասում: Հրատարակության տվյալներով՝ առանձատան ձեւավորման որոշ տարրեր կատարել Է անձամբ Բրեդ Փիտը, որը սիրող ճարտարապետ Է:

Նշվում Է, որ զույգը պոտենցիալ գնորդներին արգելում Է լուսանկարել իրենց տան ինտերիերը:

Ջոլին եւ Փիտը տունը ձեռք են բերել 2005 թվականին 3,5 միլիոն դոլարով: Նրանք տեղափոխվել են Նոր Օռլեան, որպեսզի տեղացի բնակիչներին օգնեն «Կատրինա» ավերիչ փոթորկից հետո, որը քաղաքում մոլեգնել Է 2005 թվականի օգոստոսին:

Դերասանները միասին են 2005 թվականից: 2014-ի օգոստոսին զույգը հարսանիք Է արել:

Լուսանկարը` realtor.com

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում