System of a Down-ը 10 տարվա դադարից հետո մտածում է նոր ալբոմ թողարկելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան մի շարք ժամանցային կայքերի հաղորդմամբ` System of a Down ռոք խմբի անդամները մտածում են 10 տարվա դադարից հետո նոր ալբոմ թողարկելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խումբն իր վերջին երկու «Mesmerize» և «Hypnotize» ձայնասկավառակները թողարկել է 2005 թվականին և դրանից հետո նոր ալբոմի որևէ ծրագիր չի ունեցել: «Լուրեր են շրջանառվում, որ 10 տարվա ընդմիջումից հետո խումբը կարող է նոր ալբոմ թողարկել»,- kpopstarz.com կայքը:

Իսկ Kerrang կայքի հաղորդմամբ` System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանն ասել է, որ եթե նոր ձայնասկավառակ լույս տեսնի, ապա այն կտարբերվի իրենց նախորդ գործերից:

«Պատրաստակամություն կա աշխատելու միմյանց հետ, երբ մենք բոլորս նյութ կունենանք, որը փոխընդունելի կլինի»,- ասել է Թանկյանը` հայտարարելով, որ հստակ որևէ բան դեռ չկա: «Մենք ժամանակացույց կամ հավելյալ որևէ այլ բան չունենք: Միակ բանը, որին բոլորս համաձայնել ենք, այն է, որ դա պետք է տարբերվի նրանից, ինչ մենք արել ենք նախկինում»,-ավելացրել է նա:

Թեմային անդրադարձել է նաևRTT News-ը` նշելով, որ System Of A Down-ը ներկայումս վերամիավորվում է` փորձելով ինքն իր համար պարզել, թե ինչ կարող են առաջարկել երաժշտասեր հանրությանը:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը