Walt Disney-ը պատրաստվում Է Ինդիանա Ջոնսի արկածների մասին նոր ֆիլմի նկարահանումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walt Disney ընկերությունը քննարկում Է «Ինդիանա Ջոնս» կինոպատումի հերթական եւ թվով հինգերորդ ֆիլմի ստեղծման հնարավորությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Վանիտի ֆեյր» հանդեսի հունիսի համարին հայտնել Է Walt Disney-ի մեջ մտնող Lucasfilm կինոընկերության նախագահ Քեթլին Քենեդին:

«Ինդիանա Ջոնսի մասին նոր կինոնկարը կստեղծվի մեր ընկերության պատերի ներսում: Սակայն Քենեդին հրաժարվել Է հայտնել, թե ինչ փուլում Է գտնվում այդ աշխատանքը: Համենայն դեպս, հոլիվուդյան աղբյուրների տեղեկատվությամբ՝ առայժմ որոշված չեն ապագա նախագծի ո՛չ ռեժիսորը, ո՛չ Էլ գլխավոր դերակատարները:

2012 թվականին Walt Disney ընկերությունը ձեռք Է բերել Lucasfilm-ը, որն ունի «Ինդիանա Ջոնս» եւ «Աստղային պատերազմներ» կինոպատումների իրավունքները:

Այժմ, դատելով Քեթլին Քենեդիի խոսքից, եկել Է Ինդիանա Ջոնսի մասին սագային նոր կյանք ներշնչելու ժամանակը: Կինոպատումի «Ինդիանա Ջոնսը եւ Բյուրեղապակե գանգի թագավորությունը» վերջին կինոնկարը վարձույթ Է դուրս եկել 2008 թվականին: Շարքի բոլոր չորս ֆիլմերի ռեժիսորը եղել Է Սթիվեն Սփիլբերգը, իսկ գլխավոր հերոսի՝ Ինդիանա Ջոնսի դերը խաղացել Է Հարիսոն Ֆորդը: Առաջինն այժմ 68 տարական Է, երկրորդը՝ 72, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա

ՏԿԵ նախարարը գործուղվել է Իրան. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին

Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Վրաստանի հանգստավայրերից մեկում ծովում տղամարդ է խեղդվել

Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող քաղաքացուն