Բաղրամյանի բնակիչն օգնել Է ռուս սահմանապահներին՝ բռնելու թուրք սահմանախախտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության համերկային ծառայության Սահմանապահ վարչության պատասխանատվության հատվածում պետական սահմանի պահպանության հարցում ռուս սահմանապահներին ուժերի ներածին չափ օգնություն են ցույց տալիս սահմանամերձ շրջանի բնակիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, նրանց զգոնության շնորհիվ սահմանապահները բռնում են պետական սահմանի ռեժիմը խախտողներին: Այսպես, մայիսի 3-ին Բաղրամյան բնակավայրի բնակչից տեղեկատվություն Է ստացվել Թուրքիայի տարածքից Հայաստանի Հանրապետություն խոշոր եղջյուրավոր անասունների ապօրինի տեղափոխման մասին:

Մի քանի րոպե անց սահմանապահների «ահազանգի» խումբը հայտնաբերել Է 12 գլուխ խոշոր եղջյուրավոր անասուն, որոնք արածում Էին Հայաստանի տարածքում: Որոնողական գործողությունների ընթացքում թփերում հայտնաբերվել եւ ձերբակալվել Է անհայտ մի անձ: Նա Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Վ.-ն Էր՝ ծնված 1999 թվականին, Ռամազանկերտ գյուղի բնակիչ: Սահմանախախտի խոսքով՝ ինքն ապօրինի հատել Է սահմանը, որպեսզի Թուրքիայի տարածք վերադարձնի անասուններին, որոնք, մոլորվելով, պատահաբար հայտնվել են Հայաստանում:

Միջազգային պայմանագրերին եւ ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան՝ պետական սահմանի ռեժիմի անչափահաս խախտողը եւ 12 գլուխ խոշոր եղջյուրավոր անասուններն ակտով հանձնվել են թուրքական կողմին:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին