Նյու Յորքում տեղի է ունեցել Կոստյումի ինստիտուտի պարահանդես-2015-ը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մայիսի 4-ին կայացել է ամենամյա Met Gala միջոցառումը՝ Կոստյումի ինստիտուտի պարահանդես-2015-ը, որն ամենավառ ու շքեղ արարողություններից մեկն է նորաձևության և շոու բիզնեսի աշխարհում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Met Gala հագուստի ինստիտուտի ամենամյա բարձրաշխարհիկ միջոցառման կարմիր գորգի վրա հավաքվել են ամենահայտնի աստղերը: 2015թ. միջոցառման թեման է «Չինաստանի շշուկներ. արևելյան հեքիաթներն արվեստում, կինոյում և նորաձևության մեջ»: Միջոցառմանը հրավիրվածների թվում են Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Միրանդա Քերը, Նաոմի Քեմբլը, Լեդի Գագան, Մադոննան, ինչպես նաև Շերը, Քիմ Քարդաշյանը:

Լրատվամիջոցները միջոցառումը համեմատում են Հոլիվուդում «Օսկարի» շնորհման արարողության հետ:

Համաշխարհային աստղերի շքեղ կերպարները ներկայացնում ենք լուսանկարներով:

Լուսանկարները` vogue.com

Հայերեն Русский