Երգչուհի Էմմին ամուսնացել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայկական շոուբիզնեսի վառ ներկայացուցիչ, «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհի Էմմին ամուսնացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Էմմին երկրպագուներին է տեղեկացրել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով:

«Երկար եմ սպասել, որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահն ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով: Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ չէ, և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը:

Հ.Գ. Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է, Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի»,- նշել էնա:

Էմմին (Էմմա Բեջանյան) ծնվել է 1984թ. ապրիլի 12-ին, Երևանում: Քանդակագործ Դավիթ Բեջանյանի և երգչուհի Նադեժդա Սարգսյանի դուստրն է: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 1993թ. ձայնագրել է առաջին «Հայաստան» երգը և Մոսկվայի «Ռոսիա» համերգասրահում առաջին անգամ բարձրացել է մեծ բեմ: 1996-ից սովորել է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնի վոկալ ստուդիայում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային երգի մրցույթների և արժանացել մրցանակների: 2011թ. Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, սակայն եզրափակիչ չի անցել:

Հայերեն

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը